Մյուլերը բարձրացավ 12-րդ հորիզոնական Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակում

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ խաղի ժամանակ գրավեց մրցակցի դարպասը:

Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակում գերմանացին իր հաշվին գրանցեց 34 գնդակ և առաջ անցավ Մադրիդի «Ռեալի» և «Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորիենտեսից:

Այժմ Մյուլերը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Նշենք, որ լավագույն ռմբարկուն համարվում է Կրիշտիանո Ռոնալդուն, ով իր հաշվին գրանցել է 88 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ