Մյուլեր. «Արդարացի կլիներ, եթե հաղթեինք «Բորուսիային»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը «Բորուսիայի» հետ խաղում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքիից հետո կիսվել է տպավորություններով։

«Այնպիսի զգացողություն էր, որ հատկապես երկրորդ կեսում լիովին վերահսկում էինք խաղը։ «Դորտմունդը» մեկ-երկու լավ պահ ոււնեցավ։ Ինտենսիվ խաղ էր, որում մենք ավելի լավ պահեր ստեղծեցինք։ Սակայն հաղթել չկարողացանք։

0։0 հաշիվը մեզ համար վատ արդյունք չէր, բայց կարծում եմ, որ 1։0 հաշվով հաղթանակն ավելի արդարացի կլիներ։ Իսկ հիմա մեզ սպասվում է լարված խաղ «Յուվենտուսի» հետ, որում մեծ է լինելու ճնշումը»,- ասել է Մյուլերը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ