Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի ամենաարագավազ ֆուտբոլիստների եռյակում

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն կարողանում է ճշգրիտ գործողություններով գոլեր ու գոլային փոխանցումներ հեղինակել խաղադաշտում, այլ նաև հասցնում է արագորեն տեղաշարժվել խաղադաշտում։

Այդ մասին է վկայում Opta վիճկագրական ծառայության հրապարակ տվյալներն այն մասին, թե որ ֆուտբոլիստներն են զարգացրել ամենամեծ արագությունները Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում։

Առաջատարը Պիեր-Էմերիկ Օբամեյանգն է, ով զարգացրել է 34.6 կմ/ժ արագություն։ Նրան հետևում է «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, որի արագությունը հասել է 34.4 կմ/ժ-ի։ Իսկ ահա երրորդը Հենրիխ Մխիթարյանն է 34.1 կմ/ժ արագությամբ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ