Մրցաշրջանի ավարտից հետո Իսկոն կամ Խամեսը կհեռանան «Ռեալից»

Ինչպես փոխանցում է AS-ը, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և մարզչական շտաբը մտադիր են տրանսֆերի հանել թիմի կիսապաշտպաններ Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին:

Ըստ աղբյուրի, ակումբը հիասթափված է Խամեսի ցուցադրած խաղից: Բացի այդ կոլումբիացի ֆուտբոլիստը մրցաշրջանի սկզբնամասում, երբ դեռ ակումբը մարզում էր Ռաֆայել Բենիտեսը, խնդիրներ ուներ իսպանացի մասնագետի հետ, քանի որ վերջինս գրեթե խաղային պրակտիկա չէր տրամադրում նրան: Նաև ակումբի ղեկավարությանը դուր չէր եկել այն փաստը, որ Ռոդրիգեսը խնդրել էր բարձրացնել իր աշխատավարձը: Այնումենայնիվ ակումբում դեռ հույս ունեն, որ վերջինս կվերադարձնի իր նախկին մարզավիճակը:

Ինչ վերաբերվում է Իսկոյին, ապա Մադրիդում ընդունում են, որ իսպանացին շատ տաղանդավոր է, բայց Իսկոն այդքան էլ կայուն ֆուտբոլ չի ցուցադրում: «Արքայական» ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստներից մեկին, եթե լավ առաջարկ ստանա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ