Մորատի. «Ինտերին» մարտական ոգին է պակասում»

Միլանի «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին կարծիք է հայտնել «Յուվենտուսի» հետ խաղում կրած պարտության ու ընդհանրապես թիմի մասին։

«Հիմա ողջ թիմը խաղային անկում է ապրում։ Ես շատ հիասթափված եմ, որ չտեսա մարտական ոգի «Յուվենտուսի» հետ խաղում։ Կարո՞ղ է արդյոք Ռոբերտո Մանչինին վերակենդանացնել թիմը։ Իհարկե կարող է։ Բայց նա պետք է հանգստություն պահպանի, որպեսզի իրավիճակից ճիշտ ելք գտնի»,- նշել է Մորատին Calciomercato-ին տված հարցազրույցում։

27 տուրերից հետո «Ինտերը» զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ հետ մնալով լավագույն եռյակից 5 միավորով։ Հենց այսքան է թիմին բաժանում Չեմպիոնների լիգայի գոտուց։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ