«Մոնակոյի» հրաշամանուկը շրջանցել է Տիերի Անրիի ռեկորդը

Կայլիեն Մբապեն շրջանցել է լեգենդար Տիերի Անրիի 21 տարվա պատմություն ունեցող ռեկորդը՝ դառնալով «Մոնակոյի» ամենաերիտասարդ գոլի հեղինակը:

«Մոնակոյի» ակադեմիայի սանը շաբաթ օրը ավելացված ժամանակում գրավել է «Տրուայի» դարպասը՝ օգնելով հաղթել 3-1 հաշվով:

Տիերի Անրին իր առաջին գնդակը խփել էր 1995թ. ապրիլի 29-ին, երբ ընդամենը 17 տարեկան էր: Մբապեն ևս 17 տարեկան է, բայց մի քանի ամսով ավելի փոքր է, քան Անրին եղել է այն ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ