Միրանդան կարող է տեղափոխվել գրանդ ակումբ

Միլանի «Ինտերի» պաշտպան Ժոաո Միրանդան կարող է ամռանը հեռանալ ակումբից, հայտնում է Football Italia-ն։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել մի ակումբում, որը պայքարում է տիտղոսների համար ու խաղում է Չեմպիոնների լիգայում։ Նրա գործակալ Ժորժե Մենդեշը արդեն իսկ փորձում է համապատասխան տարբերակ գտնել։

Նշվում է, որ միլանյան ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյից ոչ պակաս գումարի դիմաց։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

31-ամյա բրազիլացին «Ինտեր» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը «Ատլետիկոյից»։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ