«Միլանի» ֆուտբոլիստը հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Միլանի» հարձակվող Կառլոս Բական հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, 29-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է նորից վերադառնալ Իսպանիա, որտեղ ժամանակին պաշտպանել է «Սեվիլյայի» գույները:

«Ռեալում» կարծում են, որ Բակայի տրանսֆերը այդքան էլ թանկ չի արժենա: Ընթացիկ մրցաշրջանում կոլումբիացին անցկացրել է 27 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ