«Միլանը» ջախջախում է «Ինտերին» (տեսանյութ)

Երեկ ավարտվեց Սերիա Ա-ի 22-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Միլանում, որտեղ հանդիպում էին տեղի ակումբները ՝ «Միլանը» և «Ինտերը»: Խաղը ավելի ակտիվ սկսեցին «ներաձուրիները», սակայն հանդիպման 34-րոպեին «ռոսոներիների» պաշտպան Ալեքսը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: 2-րդ խաղակեսում Ստեվան Յովետիչին փոխարինեց Մաուրո Իկարդին, ով քիչ անց կարողացավ իր դերասանական տաղանդի շնորհիվ 11մ վաստակել: Սակայն արգենտինացու հարվածից հետո գնդակ դիպչեց դարպասաձողին: Չիրացնելով 11մ «Ինտերը» կարծես թե կոտրվեց և քիչ անց Կառլոս Բական հաշիվը դարձրեց 2-0, իսկ մի քանի րոպե հետո Մբայե Նիանգը խփեց 3-րդ գոլ: Արդյունքում ՝ «Միլան» 3-0 «Ինտեր»

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ