«Միլանը» հետաքրքրված է Պելեի ծառայություններով

«Միլանի» ղեկավարությունը դիտարկում է «Սաուտհեմփթոնի» հարձակվող Գրացիանո Պելեին ձեռք բերելու տարբերակը։

«Ռոսոներիները» մտադիր են օգտվել այն փաստից, որ հարձակվողը ցանկանում է վերադառնալ հայրենիք՝ 10 տարի անցկացնելով այլ առաջնություններում։ Պելեի տրանսֆերը գնահատվում է 11 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Պելեն բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 35 խաղի ու դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ