Մարադոնա. «Ինֆանտինոն դավաճան է, որը պաշտպանում է Պլատինիին»

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան կարծիք է հայտնել «Նապոլիի» մասին, որի կազմում ժամանակին խաղացել է, ինչպես նաև անդրադարձել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին։

«Նապոլիի» մասին.
«Ես երբեք վատ բան չեմ ասել Սարիի հասցեին, շատ եմ հարգում նրան։ Նա ինձ դուր է գալիս ոչ միայն հիմա, երբ սկսել է հաղթել, այլ նաև դրանից առաջ։ Ես «Նապոլիի» երկրպագու եմ ու ցանկանում եմ, որ ամեն խաղում նրանք հաղթեն։ Շնորհակալ եմ Սարիին, որը ստեղծեց մի թիմ, որը կարողանում է հղաթել։ «Նապոլին» չպետք է հանձնվի, այլ պետք է շարունակի նույն ոգով ու սպասի, մինչև «Յուվենտուսը» սայթաքի։ Բայց այս երկու թիմերի մեջ կա մեկ տարբերություն՝ «Յուվեի» ավելի որակյալ պահեստայինների նստարանը»։

Ջանի Ինֆանտինոյի մասին.
«Ինֆանտինոն դավաճան է, ինչը շատ շուտով ջրի երես դուրս կգա։ ԱՄՆ-ն չի սահմանափակվի միայն ՖԻՖԱ-ում հետաքննություններ անցկացնելով։ Նա կոծկել է Պլատինիի ու Բլատերի կեղծիքները, ու ի՞նչ եք կարծում՝ որևէ բան չի՞ իմացել։ Նա կամ հիմար է, կամ մարազմի մեջ։ Հիմա նա ՖԻՖԱ-ում է, որ պաշտպանի Պլատինիին»։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ