«Մանչեսթեր Յունայթեդի» 2 ֆուտբոլիստներ վերսկսել են մարզումները

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Անտոնիո Վալենսիան և Բաստիան Շվայնշտայգերը վերադարձել են մարզումներին: Էկվադորցին վերջին անգամ խաղադաշտ էր դուրս  եկել անցյալ տարվա նոյեմբերին, իսկ ահա աշխարհի չեմպիոնը ծնկի կապանների վնասվածքի պատճառով չէր խաղում հունվար ամսից:

«Շատ ֆուտբոլիստներ կկարողանան խաղադաշտ վերադառնալ մարտ ամսին: Բաստիանը արդեն 1 մարզում է անցկացրել, իսկ ահա Վալենսիան մարզվում է 1 շաբաթ և հնարավոր է հայտնվի Եվրոպա լիգայի «Լիվերպուլի» հետ խաղի հայտացուցակում»,- Լուի վան Գալի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ