«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Բենֆիկայի» ծագող աստղին ձեռք բերելուն

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսին մեկ քայլ է բաժանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց, հայտնում է Record-ը։ Պորտուգալական պարբերականի այսօրվա տպագիր համարի շապիկին հենց Սանչեսն է՝ «նա հավաքել է ճամպրուկները» խորագրով։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ակումբները բանավոր համաձայնություն են ձեռք բերել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Տեղափոխությունը կկայանա ամռանը։

Լիսաբոնյան ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 40 միլիոն եվրո նախնական և ևս 20 միլիոն եվրո տարատեսակ պարգևավճարների տեսքով, մինչդեռ մանկունիանցիները ցանկանում են նվազեցնել գինը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ