«Մանչեսթեր Յունայթեդը» կտասնապատկի Ռեշֆորդի աշխատավարձը

«Մանչեսթեր Յունայթեդը» երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է սկսել։

Այս պահին 18-ամյա հարձակվողը շաբաթական 1500 ֆունտ է վաստակում, ու ակումբը պատրաստ է այսուհետ նրան վճարել 10 անգամ ավելի՝ 15000 ֆունտ։

Ռեշֆորդը վառ նորամուտ ունեցավ «կարմիր սատանաների» կազմում՝ դուբլի հեղինակ դառնալով «Միդտյուլանդի» հետ խաղում։ Օրեր անց նա դուբլի հեղինակ դարձավ «Արսենալի» հետ մրցավեճում ու հաղթանակ բերեց իր թիմին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ