«Մանչեսթեր Յունայթեդը» աչք է դրել «Բարսելոնայի» կիսապաշտպանի վրա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Goal.com-ի փոխանցմամբ 27-ամյա ֆուտբոլիստը, հնարավոր է, լքի կատալոնական «Բարսելոնան» այս մրցաշրջանի ավարտին:  Կատալոնական ակումբի և Սերխիո Բուսկետսի ընթացիկ պայմանագիրը ավարտվում է 2019-ի հունիսին: Չի բացառվում պայմանագրի երկարաձգումը՝  ավելի լավ պայմաններով:

Բուսկետսով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և ՊՍԺ-ն: Իսպանական Sport թերթի փոխանցմամբ՝ այս 3 ակումբները կապվել են «Բարսելոնայի» հետ, հստակեցնելու համար, Սերխիո Բուսկետսի, այս ամռանը տրանսֆերի իրականացման հնարավորությունը:

Բուսկետսն անցկացրել է 24 հանդիպում Իսպանիայի առաջնությունում, որոնցում 3 անգամ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Բացի այդ, նա մասնակցել է նաև Չեմպիոնների Լիգայի 6 խաղի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ