Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» գլխին շարունակում են սև ամպեր կուտակվել։ Այսօր պարզ է դարձել, որ վնասվածք է ստացել թիմի առանցքային կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, հայտնում է AS-ը։

Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

«Մոդրիչը չի մասնակցելու «Լևանտեի» հետ մրցավեճին։ Նա սրունքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով դուրս է մնացել շարքից»,- ասել է ֆրանսիացին։

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով թիմին չեն կարողանա օգնել նաև Մարսելոն ու Կարիմ Բենզեման։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ