Լուի վան գալ. «Ռեշֆորդը 2 փայլուն խաղ անցկացրեց. նա մեծ տաղանդ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։

«Արդյունքն ու մեր ցուցադրած խաղը գոհացրին ինձ։ Հաճելի է, երբ այսպիսի որակյալ ու տրամադրվածությամբ լի հանդիպում ես անցկացնում ԱՊԼ-ի լավագույն թիմերից մեկի հետ։

Առաջին խաղակեսում մենք բարձր էինք դիրքավորվել դաշտում, ինչը մեծ ռիսկ է այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Արսենալն» է, բայց երկրորդ կեսում վերադասավորվեցինք ու շատ կոմպակտ խաղացինք։

Երբ ընտրության պակաս կա, կարելի է շանս տալ երիտասարդներին։ Երբ մեծ կազմ ես ունենում, երիտասարդները գրեթե շանս չեն ստանում։

Իմ փորձից գիտեմ, որ երիտասարդները միշտ լավ են անցկացնում իրենց առաջին խաղերը։ Երկրորդ խաղը լրիվ այլ բան է։ Իսկ Ռեշֆորդը երկու հիանալի հանդիպում անցկացրեց, նա յուրահատուկ տաղանդ է։

Ես հիշում եմ շատ դեբյուտանտների։ Պատրիկ Կլյուվերտը հաղթական գոլ խփեց «Այաքսի» կազմում Հոլանդիայի սուպերգավաթի խաղում։ Չավին փայլուն խաղաց «Բարսելոնայի» կազմում «Վալյադոլիդի» դեմ, հիանալի նշեց իր նորամուտը նաև Թոմաս Մյուլերը, ով այն ժամանակ դեռ «Բավարիայի» երկրորդ թիմում էր»,- ասել է Վան Գալը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ