Լինեկեր. «Բեյլը ավելի լավ կսկսի խաղալ, երբ Ռոնալդուի ուժերը սպառվեն»

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին:

«Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է: Բեյլը արդեն շատ կարևոր և գեղեցիկ գոլեր է խփել: Զարմացած եմ , թե ինչպես է նա կարողանում դիմանալ «Ռեալում»: Կարծում եմ, որ նրա համար ավելի լավ կլիներ հանդես գալ անգլիական ակումբի կազմում, բայց նա ցանկացավ մնալ Մադրիդում: Նա միշտ լինելու է Ռոնալդուի ստվերում և ոչ միայն նա: Սակայն  Բեյլը ավելի լավ կսկսի դրսևորել իրեն, երբ Ռոնալդուի ուժերը սպառվեն»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում AS-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ