Լևոն Պաչաջյան. «Նոր թիմում ինձ հետ հույսեր են կապում նաև որպես մարզիչ և մենեջեր»

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Լևոն Պաչաջյանը «Վիվառո Նյուզին» պատմել է իր նոր ակումբի և ծրագրերի մասին:

-Շնորհավորում ենք նոր ակումբ տեղափոխվելու կապակցությամբ: Ի՞նչ կպատմեք ակումբի մասին:

-Շնորհակալ եմ: «Սոդերտելյեն» անցած տարի ավելի բարձր լիգայում էր հանդես գալիս, բայց ցավոք չկարողացավ իր տեղը պահապնել և այս տարի երկրոդ դիվիզիոնից է սկսելու պայքարը:

-Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը: Ի՞նչ ծրագրեր ունեք՝ նոր ակումբի հետ կապված:

-Ճիշտն ասած՝ դեռ անցած տարի էինք բանակցություններ վարել «Սոդերտելյեի» հետ, բայց այն ժամանակ տեղափոխությունս չկայացավ, բայց հիմա ամեն ինչ լավ ստացվեց։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ թիմի ղեկավարության հետ, և նրանք ինձ հետ ոչ միայն որպես ֆուտբոլիստ են հույսեր կապում, այլ ապագայում որպես մարզիչ և թիմի մենեջմենթով զբաղվելու հարցերով։

-Ինչքա՞ն եք ծրագրում հանդես գալ որպես ֆուտբոլիստ:

-Ինչքան որ կկարողանամ, դեռ այդ մասին չեմ մտածում։ Իմ ֆիզիկական տվյալները բավականացնում են, որպեսզի մի քանի տարի կարողանամ խաղալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ