Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի 7 ուժեղագույնների հետ

Այսօր Մոսկվայում մեկնարկել է շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է Լևոն Արոնյանը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Առաջին տուրի հանդիպումները կկայանան մարտի 11-ին: Զույգերն արդեն հայտնի են:  Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը 21-ամյա հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրին է:

Մյուս զույգերն են Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինը և Պյոտր Սվիդլերը ու Հիկարու Նակարուման (ԱՄՆ) և Ֆաբիանո Կարուանը (ԱՄՆ)։ Վիշի Անանդն (Հնդկաստան) էլ կպայքարի Վեսելին Տոպալովի (Բուլղարիա) հետ, հաղորդվում է շախմատի Հավակնորդների մրցաշարի պաշտոնական կայքում:

Շախմատի Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 2 փուլից՝ 14 հանդիպում, 4 հանգստյան օրով: Մրցաշարը կեզրափակվի մարտի 30-ին: Հաղթողը իրավունք կստանա աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Նյու Յորքում նոյեմբերին պայքարել գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ