«Լեսթերի» երկրպագուները, տոնելով թիմի գոլը, երկրաշարժ են ստեղծել

Լեսթերի համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ուսանողները թույլ երկրաշարժ են գրանցել, որի պատճառն է եղել «Նորվիչի» հետ խաղի ժամանակ Լեոնարդո Ուլյոայի գոլից հետո «Լեսթերի» երկրպագուները ցնծությունը, հայտնում է Sky Sports-ը։

Խաղի 89-րդ րոպեին «Լեսթերի» հարձակվող Լեոնարդո Ուլյոան խփեց խաղի միակ ու հաղթական գնդակը։ «Լեսթերի» երկրպագուները, տոնելով այդ գոլը, 0.3 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ են ստեղծել, ինչը գրանցել են սեյսմիկ սարքերը։

Այս երևույթը անվանել են «VardyQuake» (Վարդի-շարժ), չնայած նրան, որ այդ գնդակի հեղինակը ոչ թե Ջեյմի Վարդին էր, այլ Ուլյոան։

Համալսարանի ուսանող Ռիչարդ Հոյլը հայտարարել է, որ շարունակելու են ուսումնասիրել այս երևույթը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ