«Լեսթերի» երկրպագուն ստորագրահավաք է կազմակերպել, որպեսզի կինը թույլ տա նրան անվանել իրենց աղջկան Վարդի

«Լեսթերի» երկրպագու Էշլի Մարիոթը մտադիր է իր ապագա աղջկան անվանել «Լեսթեր Սիթիի»  հարձակվող Ջեմի Վարդիի պատվին: Էշլիի կինը ՝ Ռեբեկան այդքան էլ չի ցանկանում, որ իր աղջկան Վարդի անվանեն, սակայն պատրաստ է ընդունել ամուսնու առաջարկը, եթե վերջինս կարողանա 5000 ստորագրություն հավաքել:

Ընթացիկ մրցաշրջանում Վարդին խփել է 19 գոլ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Օրեր առաջ «Լեսթերի» երկրպագուները պահանջել էին, որպեսզի Վարդիի անունով անվանվեր փողոցներից մեկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ