«Լեսթերի» երկրպագուն 29 հազար ֆունտ է շահել՝ խաղադրույք կատարելով թիմի չեմպիոնության վրա

Անգլիական «Լեսթերի» երկրպագու Ջոն Պրայկը շահել է 29 հազար ֆունտ ստերլինգ՝ խաղադրույք կատարելով թիմի չեմպիոնության վրա մրցաշրջանի մեկնարկից առաջ: Երկրպագուն 20 ֆունտի խաղադրույք է կատարել 5000 գործակիցով:

Բուքմեյքերական ընկերությունը Պրայկին առաջարկել է  16 հազար վճարել հիմա և չսպասել մրցաշրջանի ավարտին, սակայն վերջինս մերժել է նրանց առաջարկը, իսկ ավելի ուշ բուքմեյքերները Ջոնին 29 հազար ֆունտ են առաջարկել, և Պրայկը միանգամից համաձայնվել է:

Հարկ է նշել, որ Լեսթերի չեպիոն դառնալու դեպքում բուքմեյքերական ընկերությունը ստիպված էր լինելու  հաջողակ երկրպագուին վճարել 100 հազար ֆունտ ստերլինգ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ