«Լեսթերը» հայտարարել է ռեկորդային շահույթի մասին

«Լեսթեր» ակումբը հրապարակել է նախորդ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։

ԱՊԼ վերադառնալուց հետո ակումբը գրանցել է 26.4 միլիոն ֆունտ ստերլինգ հասույթ՝ մինչև հարկումը։

2014/15 մրցաշրջանը ակումբի պատմության մեջ ամենաեկամտաբերը դարձավ։ Նախորդ ռեկորդը 20.8 միլիոն ֆունտն էր։

Նշվում է, որ ԱՊԼ վերադարձը թույլ է տվել ակումբին մեծացնել խաղերին միջին հաճախելիությունը 25003 հանդիսականից մինչև 31693-ի։

Ընդհանուր եկամուտները կազմել են 104.4 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ