Կրիշտիանո Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Ռոմայի» հետ խաղում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում:

Այս հանդիպումը պորտուգալացու համար դարձավ 57-րդը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

Ռոնալդուն մեկ խաղ ավել է անցկացրել, քան «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, իսկ ահա «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյաը իր հաշվին գրանցել է 55 հանդիպում:

Նրանց հաջորդում են Անդրես Ինյեստան (53), Ֆրենկ Լեմպարդը(52), Լիոնել Մեսին (51):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ