Կոլինա. «Ուրախ եմ, որ ֆուտբոլում եռակի պատիժն այլևս չի գործի»

Ֆուտբոլային նախկին մրցավար Պիերլուիջի Կոլինան կարծիք է հայտնել Ֆուտբոլային ասոցացիաների միջազգային խորհրդի (IFAB) կողմից կայացված որոշումներին, մասնավորապես՝ ֆուտբոլում վիճելի դրվագներում տեսագրությունների օգտագործմանը, ինչպես նաև կողմ է արտահայտվել ֆուտբոլում եռակի պատժի վերացմանը։

«Ինֆանտինոն ասաց, որ մենք պետք է պատրաստ լինենք ֆուտբոլը զարգացնելուն, ու հիմա կտեսնենք՝ ինչպես այս ամենը կաշխատի խաղերի ժամանակ։ Մեր նպատակն այն է, որ պահպանենք խաղի սահուն ընթացքը։

Նախ և առաջ ես ուրախ եմ եռակի պատժի վերացմանը, երբ տուգանային հրապարակում մրցակցին վայր գցելու համար և՛ նշանակվում էր 11 մետրանոց, և՛ ցույց էր տրվում կարմիր քարտ։ Ֆուտբոլը արդեն երկար ժամանակ էր զգում այս փոփոխության կարիքը։ Հիմա մեզ մնում է միայն աշխատել խաղից դուրս վիճակի արձանագրումը կատարելագործելու ուղղությամբ»,- ասել է Կոլինան։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ