Կլոպը հրաժարվել է ֆուտբոլիստից գոլը տոնելու ձևի պատճառով

Դորտմունդի «Բորուսիայի» կոմերցիոն տնօրեն Կարստեն Կրամերը հետաքրքիր դեպք է պատմել թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, որը հիմա մարզում է «Լիվերպուլը»։

Կլոպը վերջին պահին հրաժարվել է մի ֆուտբոլիստի ձեռք բերելուց միայն գոլը տոնելու ձևի պատճառով։

«Կլոպը ինձ հայտնեց, որ նրան ձեռք չի բերել գոլը տոնելու ձևի պատճառով։ Այդ հարձակվողը դուր էր գալիս Յուրգենին, ու երբ նա մի շարք տեսանյութեր դիտեց նրա մասնակցությամբ, ասաց, որ սա այն հարձակվողն է, ում ցանկանում է տեսնել թիմում։

Հետո նա ներկա եղավ այդ ֆուտբոլիստի մասնակցությամբ խաղին, որում վերջինս գոլ խփեց։ Կլոպը տեսավ, թե ինչպես է նա տոնում գոլն, ու ասաց. «Ոչ, այս տղան «Բորուսիայի» համար չէ, նա գոլը տոնելիս ուրախանում է իր համար, այլ ոչ թե թիմի համար։ «Բորուսիայի» բոլոր ֆուտբոլիստները պետք է իմանան, որ կարևորը թիմն է»,- ասել է Կրամերը Mirror-ին տված հարցազրույցում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ