Կլոպ. «Վան Գալի հետ ոչ մի խնդիր չունեմ, բայց…»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով։

«Մեզ սպասում է շատ մեծ հանդիպում։ Այս խաղը հիմա միակ բանն է, որ որ կարևորություն ունի, բայց հույս ունեմ, որ այն չի լինի ամենակարևորը «Լիվերպուլում» իր կարիերայի ընթացքում։

Ֆուտբոլում ես թշնամիներ չունեմ, ինձ համար կան միայն մրցակիցներ։ Լուի վան Գալի հետ ոչ մի խնդիր չունեմ, բայց չեմ ցանկանում պարտվել նրան։ Լուին պատմության մեջ ամենահաջողակ մարզիչներից մեկն է։ Դա հաստատ է։ Լրագրողները ասում են, որ նա չի պատկերացնում, թե ինչպես կարող է փոխել «Յունայթեդում» տիրող իրավիճակը, բայց դա այդպես չէ»,- ասել է Կլոպը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ