Կլոպ. «Մենք հենց «Մանչեսթեր Յունայթեդին» էինք ցանկանում որպես մրցակից»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ամբողջ թիմը  ցանկանում էր մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում:

«Հիանալի վիճակահանություն ստացվեց:«Աուսբուրգի» դեմ խաղից հետո մենք արժանի ենք «Կարմիր սատանաների» հետ հանդիպմանը:

Գիտեինք, որ հեշտ չի լինելու մեզ, սակայն կարող եք հարցնել ցանկացածին «Լիվերպուլում» մենք իսկապես ուզում էինք «Ման Յունայթեդին» որպես հակառակորդ, քանի որ անցած անգամ  պարտվեցինք նրանց 1:0, չնայած, որ հիանալի խաղ ցուցադրեցինք և արժանի էինք հաղթանակի»,-ասել է գերմանացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ