Կիելինի. «Ռոնալդուին հնարավոր է կանգնեցնել, սակայն երբ գնդակը Մեսիի մոտ է պետք է աղոթել»

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կիելինին, որը նոր է ապաքինվել վնասվածքից, գտնում է, որ պաշտպաններին ավելի հեշտ է խաղալ Ռոնալդուի դեմ, քան Մեսիի:

«Երբ գիտես մրցակցիդ կարող ես հասկանալ նաև նրա բնավորությունը: Օրինակ, Կրիշտիանո Ռոնալդուին հնարավոր է կանգնեցնել, երբ նա գործում է աջից: Իսկ երբ գնդակը Մեսիի մոտ է պետք է պարզապես աղոթել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր առաձնահատկությունները և պետք է հաշվի առնել նույնիսկ հարցի հոգեբանական կողմը»,-շեշտել է իտալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ