Կարնեյրոն Մոուրինյոյից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել

Լոնդոնի «Չելսիի» նախկին բժիշկ Եվա Կարնեյրոն պահանջում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակայնորեն ներողություն խնդրի։

Այդ մասին հայտնել է Կարնեյրոյի փաստաբան Մերի Օ՛Ռուրկը երկու կողմերի միջև առկա կոնֆլիկտի շուրջ հարուցված դատական գործի երկրորդ լսումների ժամանակ։ Պատճատը, հիշեցնենք, այն էր, որ Մոուրինյոն պահանջեց աշխատանքից հեռացնել Կարնեյրոյին ու վիրավորեց նրան։

«Հարցի ֆինանսական կողմի առումով երկու կողմերը դեռ շատ հեռու են համաձայնության գալուց։ Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ Մոուրինյոն հրապարակայնորեն ներողություն խնդրի»,- ասել է փաստաբանը։

Ենթադրվում է, որ հենց Մոուրինյոն է միջնորդել, որ Կարնեյրոյին հեռացնեն «Չելսիից», քանի որ գոհ չէր եղել «Սուոնսիի» հետ խաղի ժամանակ բժշկի գործողություններով։ Նաև նշվում էր, որ պորտուգալացին անպարկեշտ հայհոյանքներ էր հնչեցրել Եվայի հասցեին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ