Կարիմ Բենզեման չի մասնակցի «Ռոմայի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Ռոմայի» դեմ հանդիպումը, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը վերջերս էր ապաքինվել ստացած վնասվածքից հետո և մասնակցել Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղին: Սակայն ընդմիջումից հետո խնդրել էր փոխարինել իրեն:

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը Լա լիգայում անցկացրել է 20 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ