Կապելո.«Կան ֆուտբոլիստներ, որոնք չպետք է լինեն Մադրիդում»

«Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն ևս անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին:

«Իրականում մենք կարող ենք համաձայնել Կրիշտիանուի հետ և բաց հայտարարել, որ «Ռեալում» կան որոշ ֆուտբոլիստներ, որոնք չպետք է լինեն այս ակումբում»,-նշել է իտալացին: Միևնույն ժամանակ, նա չի արդարացրել Ռոնալդուին. «Կրիշտիանոն երկու շատ լավ պահ կորցրեց մադրիդյան դերբիի ընթացքում, ուստի նա պետք է մյուսներին քննադատելուց առաջ նախ իրեն դատի»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ