Ջերարդ. «Երբ ասացի մարզչին Անգլիայի գավաթի եզրափակչի ժամը, նա հետաձգեց մարզումը»

Ամերիկյան Լոս-Անջելեսի «Գելեքսիի» կիսպաշտպան Սթիվեն Ջերարդը ասել է իր կածիքը «Լիվերպուլում» Յորգեն Կլոպի աշխատանքի վերաբերյալ և հայտարարել, որ հանուն նրա ամերիկյան ակումբի մարզիչը տեղափոխել է իրենց մարզումը մեկ ուրիշ օր:

«Ես նայում եմ իմ նախկին ակումբին Կլոպի ղեկավարության ներքո և հասկանում եմ, որ նրա շնորհիվ «Մերսիսայդցիներ» հաղթանակող թիմի կերպարանք են ստացել, Կլոպը հաղթանակի մթնոլորտ է ստեղծում, որում ես համոզվեցի, երբ ներկա գտնվեցի «Լիվերպուլի» մարզումին Սուրբ ծնունդին: Նա պարզ է ու շիտակ, և բոլորը թիմում հստակ գիտեն, թե ինչ է իրենցից ուզում մարզիչը:

Երբ ես իմ մարզչին ասացի Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղի ժամը նա հենց այդ րոպեին փոխեց մեր թռիչքի ժամն ու օրը Մեքսիկա, որպեսզի ես բաց չթողնեմ այդ խաղը»,-ասել է անգլիացի ֆուտբոլիստը:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ