Ջանի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահ

Ցյուրիխում կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Մինչ այս ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ջանի Ինֆանտինոն ստացել է առավելագույն թվով ձայները և դարձել է ՖԻՖԱ-ի նախագահ։

Նրա օգտին են քվեարկել 115 ֆեդերացիաների նախագահներ, ևս 88 ձայն է հավաքել շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան, 4 ձայն ստացել է Հորդանանի արքայազն Ալի Ալ-Հուսեյնը, իսկ Ժերոմ Շամպանը ձայն չի ստացել։

Այսպիսով, Ինֆանտինոն ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը և կգլխավորի ՖԻՖԱ-ն մինչև 2019 թվականը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ