Ինֆանտինո. «Ֆուտբոլի մութ ժամանակներն անցյալում են»

ՖԻՖԱ-ի նոր նախագահ Ջանի Ինֆանտինոն կազմակերպության կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ խոսել է իր նշանակման մասին։

«Հիմա դժվար է նկարագրել, թե ինչ զգացումներ ունեմ։ Մենք կփորձենք վերականգնել ՖԻՖԱ-ի հեղինակությունը։ Ողջ աշխարհը կհպարտանա մեզանով։ Շնորհակալ եմ բոլոր 209 ֆեդերացիաներին ու մյուս թեկնածուներին։

Ես ցանկանում եմ նոր ֆուտբոլային ժամանակաշրջան սկսել, որտեղ շեշտը դրվելու է հենց խաղի վրա։ Ֆուտբոլը մութ ժամանակների միջով է անցել, բայց հիմա այդ ժամանակներն անցյալում են։ Բոլորին կոչ եմ անում համագործակցել ու շնորհակալություն եմ հայտնում ձեզ», – ասել է Ինֆանտինոն։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ