Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը: Տեղեկացվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Սև սատանաները» Զլատանի մեջ տեսնում են առաջատարին, ով կառաջնորդի թիմին հաջողությունների: Նախօրեին շվեդ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Զլատանը արդեն որոշել է, թե որտեղ կշարունակի իր կարերիան:

Հիշեցնենք՝ 34-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 34 հանդիպում, որոցում դարձել է 31 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ