Իբրահիմովիչ. «Տեսնենք «Չելսիի» ֆուտբոլիստները այս անգամ իրենց տղամարդու պես կպահեն»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ պատասխան խաղից առաջ հիշել է «արիստկրոտաների» նախորդ մրցաշրջանի պահվածքը:

Անցյալ տարի շվեդը կարմիր քարտ ստացավ Օսկարի հետ պայքարի ընթացքում, իսկ հանդիպումից հետո Զլատանը ծաղրեց «Չելսիի» ֆուտբոլիստների պահվածքը:

«Կպահե՞ն «Չելսիի» ֆուտբոլիստները իրենց տղամարդու պես. Կտեսնենք: Նախորդ անգամ Լոնդոնում ես դա չնկատեցի: Այդ ժամանակ ես չէի կարող սպասել այդպիսի պահվածք նման ֆուտբոլիստներից: Այժմ ուրիշ հանդիպում է սպասվում: Թող ամեն ինչ այլ կերպ լինի:»,- ասել է Զլատանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ