Իբրահիմովիչ. «Կմնամ ՊՍԺ-ում, եթե Էյֆելյան աշտարակը փոխարինեն իմ արձանով»

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ասել է, թե որ դեպքում պատրաստ կլինի մնալ Փարիզում:

«Կշարունակեմ վայելել այս ամենը ևս 1,5 ամիս: Չգիտեմ, թե ինչ կլինի ընթացիկ մրցաշրջանի ընթացքում, բայց տվյալ պահին կարող եմ հաստատել, որ դժվար թե մնամ ՊՍԺ-ում:

Չեմ կարծում, որ ակումբի ղեկավարությունը կկարողանա փոխարինել Էյֆելյան աշխտարակը իմ արձանով: Սակայն եթե դա մեզ հաջողվի, ապա կմնա Փարիզում. Հա-Հա!»,- ծիծաղում է շվեդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ընթացիկ խաղաշրջանից հետո Իբրան հեռանալու է ֆրանսիական ակումբից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ