Հրաշք տեղի չունեցավ. Թուրինցիները եզրափակիչում կհանդիպեն «Միլանին» (տեսանյութ)

Երեկ կայացավ Իտալիայի գավաթի 2-րդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ հանդիպեցին «Ինտերը» և «Յուվենտուսը»: Առաջին հանդիպումը այս երկու թիմերի միջև ավարտվել էր թուրինցիների հաղթանակով ՝ 3-0: Պատասխան խաղից առաջ ոչ ոք չէր կասկածում, որ «Յուվեն» կմասնակցի եզրափակիչ խաղին,բայց արի ու տես, որ Իկարդիի խոսքերը իրականություն դարձան («Եթե Յուվեն կարող է 3 գոլ խփել, ուրեմն մենք ել կարող ենք դա մեզ թույլ տալ»):

Արդյունքում «Ինտերը» կարողացավ 3-0 հաշվով «Յուվենտուսին» և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: 120-րդ րոպեին Ալվարո Մորատան կարող էր գրավել «ներաձուրիների» դարպասը, սակայն հիանալի խաղաց դարպասապահ Կարիզոն: Հետխաղյա 11մ հարվածաշարում ուժեղ գտնվեցին թուրինցիները:

Մայիսի 21-ին Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում Իտալիայի գավաթի եզրափակիչում կհանդիպեն «Յուվենտուսը» և «Միլանը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ