Հրապարակվել է ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակը. Ջոկովիչը առաջինն է

ATP-ն հրապարակել է տղամարդ թենիսիստների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Ինչպես և նախկինում, առաջին հորիզոնականում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Էնդի Մարեյը, իսկ նրան հետևում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Հատկանշական է, որ Ռաֆայել Նադալը, չնայած վերջին ձախողումներին, շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում։

Տեղ Մարզիկ (երկիր) Միավորներ
1 Նովակ Ջոկովիչ (Սերբիա) 16580
2 Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) 8765
3  Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) 8295
4 Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) 6325
5 Ռաֆայել Նադալ (Իսպանիա) 4810
6 Կեի Նիշիկորի (Ճապոնիա) 4030
7 Թոմաս Բերդիխ (Չեխիա) 3900
8 Դավիդ Ֆերեր (Իսպանիա) 3505
9 Ժո-Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) 2950
10 Ռիշար Գասկե (Ֆրանսիա) 2715
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ