Հիդինգ. «Պատուն պատրաստ է դեբյուտին, իսկ Կոստան հանգիստ կստանա»

«Չելսիի» հարձակվող Ալեշանդրո Պատուն կարող է նշել իր դեբյուտը «Կապույտների» հաջորդ խաղում, այդ մասին տեղեկացնում է թիմի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը:

«Պատուն 90%-ով պատրաստ է և շարունակում է մարզավիճակ ձեռք բերել, բայց արդեն կարող է իր առաջին հանդիպումը անցկացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է Դիեգո Կոստային, ապա նա հանգիստ կստանա մոտակա խաղերից որևէ մեկում:

Պեդրո՞ն: Նա ապաքինումը դեռ որոշակի ժամանակ կպահանջի, նույնը վերաբերվում է Ջոն Տերիին»,- Հիդինգի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ