Հիդինգ. «Չելսին» աութսայդեր է լինելու ՊՍԺ-ի հետ խաղում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը կիսվել է իր ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղից:

«Մենք աութսայդեր ենք լինելու ՊՍԺ-ի հետ խաղում: Արդեն սովորել ենք նման կարգավիճակին: Իհարկե, հիմա ավելի վստահ տեսք ունենք, այնուամենայնիվ ֆավորիտ չենք լինի առաջիկա խաղում:

Նրանց գլխավոր առավելությունը մեր նկատմամբ այն է լինելու, որ թիմի առաջատարներից մեծամասնությունը հանգիստ կստանան Լոնդոն ժամանելուց առաջ», -Հիդինգի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ «Չելսի»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին՝ 23:45-ին: Թիմերի միջև առաջին խաղը ավարտվել է 2:1՝ փարիզեցիների հաղթանակով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ