Հենրիխ Մխիթարյանը խոսել է անցյալ մրցաշրջանի և Կլոպի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անցյալ մրցաշրջանի և նաև թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

«Կարծում եմ Տուխելը ինձ շատ է օգնում: Սակայն չեմ մոռանում նաև Յուրգեն Կլոպին, ով մեզ հետ հիանալի աշխատանք կատարեց: Ուղղակի անցյալ մրցաշրջանը անհաջող դասավորվեց մեզ համար և ես այդքան էլ արդյունավետ խաղ չէի ցուցադրում: Ընթացիկ մրցաշրջանում մեզ մոտ ամեն ինչ ստացվում»,- ասել է Մխթիարյանը:

Նշենք, որ  2015/16 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը անցկացրել է 38 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում: Հայ ֆուտբոլիստը համարվում է Եվրոպայի լավագույն գոլային փոխանցում կատարողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ