Հենրիխ Մխիթարյանը ՝ Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Հայ ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» դեմ հանդիպման 80-րդ րոպեին նախ կարողացավ գրավել մրցակցի դարպասը, իսկ մի քանի րոպե հետո իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց:

Մխիթարյանը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 47%-ը: 2-րդ տեղում է «Հերտայի» հարձակվող Վեդադ Իբիշեվիչը (40%):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ