Հենրիխ Մխիթարյան.«Չէինք կարող պատկերացնել, որ կհաջողվի հաղթել «Տոտենհեմին» 3-0 հաշվով»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Հիանալի հանդիպում էր մեզ և մեր երկրպագուների համար: Չէինք կարող պատկերացնել, որ մեզ կհաջողվի 3-0 հաշվով հաղթանակ տանել, քանի որ «Տոտենհեմը» շատ լավ է հանդես գալիս Պրեմիեր լիգայում և բավականին լավ հանդիպում էր ունեցել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում:

Մենք սպասում էինք ծանր և բարդ հանդիպում: Կարծում եմ, որ առաջին խաղակեսը այդպես էլ եղավ: Սակայն 2-րդ խաղակեսում խաղը մի փոքր փոխվեց և մենք կարողացանք հաղթել 3-0 հաշվով»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ