Հայտնի է, թե որքան բաց կթողնի Պետր Չեխը

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը սրունքի վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել մոտ մեկ ամիս: Այս հայտարարությունը հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Չեխը սրունքի լուրջ վնասվածք ունի: Նա դեռ «Սուոնսիի» դեմ խաղից առաջ խնդիրներ ուներ, սակայն պնդեց,  որ պատրաստ  է 100%-ով: Չեխը 33 տարեկան է և պրոֆեսիոնալ, պետք է վստահել նրան»,- Վենգերի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Ավելացնենք, որ «Արսենալի» առաջիկա հանդիպումը նաև բաց կթողնի Լորիան Կոսյելնին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ