Հայտնի է մարմնամարզության Հայաստանի առաջնության բազմամարտի չեմպիոնը

Մարմնամարզության Հայաստանի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ են մտել աղջիկները:

Բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձել է Աննա Գրիգորյանը, ով հավաքել են 47,5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գայանե Սիրականյանը՝ 47,2 միավորով: Մրցանակային երրորդ տեղում Ինեսա Ջաղինյանն է՝ 43,7 միավորով:

«Մենք արդեն ունենք մեր հավաքական թիմերը, սակայն առաջնություն հետո կվերանայենք, կարող է և փոփոխություն լինի: Առաջիկայում պլանավորում են մասնակցել մեկ մրցաշարի Վրաստանի Բաթումի քաղաքում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չատրջյանը:

Հայաստանի առաջնության մասնակցում են 23 աղջիկներ, Երևանից, Գյումրուց և Էջմիածնից: Մարտի 11-ին կկայանա աղջիկների եզրափակիչը՝ առանձին գործիքների վրա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ