Հայտնի է Իտալիայի գավաթի եզրափակչի անցկացման օրը և վայրը

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Միլան» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա մայիսի 21-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը։

Խաղի անցկացման օրը դեռևս որոշված չէր, քանի որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խնդրել էր խաղը շուտ ժամկետի նշանակել, որ ազգային ընտրանին ավելի շատ ժամանակ ունենա Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար։

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, ի տարբերություն նախորդ տարվա, կանցկացվի մեկ խաղով։ Եթե հիմնական ժամանակում հաղթողը չպարզվի, թիմերը կանցկացնեն ևս 30 րոպե, իսկ եթե դա էլ չօգնեց որոշել գավաթակրին, դա կանի 11 մետրանոց հարվածաշարը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ