Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվել է առաջին խաղում

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հանդիպումը Վրաստանի 1999 թ. ծնված պատանիների հավաքականի հետ, հաղորդում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը:

Առաջին խաղակեսում մեր հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ՝ Էրիկ Պետրոսյանի գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում մարզիչները կատարել են մի շարք փոփոխություններ՝ խաղադաշտ դուրս բերելով 1999 թ. ծնված պատանիների: Վրաստանի հավաքականը կարողացել է 4 գնդակ ուղարկել մեր հավաքականի դարպասը և հաղթել 4:1 հաշվով: Այս թիմերի միջև երկրորդ հանդիպումը կկայանա մարտի 3-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ